Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները մասնակցել են Էներգետիկ Խարտիայի պայմանագրի արդիականացման բանակցություններին

Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը էներգետիկ ոլորտում միջազգային ներդրումների պաշտպանությանը և խթանմանն ուղղված բազմակողմ համաձայնագիր է, որին անդամակցում են 53 Պայմանավորվող կողմեր: Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը վավերացրել է 1994 թվականին:

Պայմանագրի փոփոխությունների շուրջ ավելի քան երկու տարի տևած բանակցությունների արդյունքում Պայմանավորվող կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն, որը ս.թ. հունիսի 24-ին հաստատվել է Բրյուսելում տեղի ունեցած Էներգետիկ խարտիայի ad hoc համաժողովի շրջանակներում: Փոփոխություններով նախատեսվում են էներգետիկ ոլորտում միջազգային ներդրումների պաշտպանությանն ուղղված բարեփոխված ու ժամանակակից կարգավորումներ՝ միաժամանակ ընդգծելով պետությունների՝ կարգավորիչ գործառույթ իրականացնելու ազատությունը: Պայմանագրի արդիականացված տարբերակը նաև պարունակում է կլիմայի փոփոխությանը վերաբերող դրույթներ՝ այն համադրելով կլիմայի մասին փարիզյան համաձայնագրին:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բանակցությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ներդրումների պաշտպանության, վեճերի լուծման ինչպես նաև անվտանգային բացառությունների թեմաներով և ապահովել հօգուտ Հայաստանի որոշումների կայացումը:

Պայմանագրում կատարված հիմնական փոփոխությունների մասին Էներգետիկ խարտիայի քարտուղարության պաշտոնական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ ստորև.

https://www.energycharter.org/fileadmin/DocumentsMedia/CCDECS/2022/CCDEC202210.pdf

Էբերգետիկ Խարտիայի բանակցություններ

Մուտք

Չունե՞ք հաշիվ: