Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի՝ Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը

 

2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը:

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը:

Հայաստանը ստորագրել է Հռոմի Կանոնադրությունը 1999 թվականին և վավերացրել այն 2023 թվականի հոկտեմբերի 3-ին: Հիմք ընդունելով Հռոմի Կանոնադրության 12.3 հոդվածը Հայաստանը նաև հետադարձությամբ ընդունել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից:

 

Մուտք

Չունե՞ք հաշիվ: