ՄԻԵԴ-ն ընդունել է ՀՀ կառավարության և դիմումատուի հաշտության համաձայնությունը

2019 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 13343/15) գանգատի վերաբերյալ որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից՝ ընդունելով ՀՀ կառավարության և դիմումատուի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը:

Հիշեցնենք՝ քննարկվող գործով դիմումատուն պնդել էր, որ իրեն ենթարկել են վատ վերաբերմունքի, ինչպես նաև իր գործով չի իրականացվել արդյունավետ քննություն: Այդուհանդերձ, բանակցությունների արդյունքում, դիմումատուն հրաժարվել է սույն գործի շրջանակներում հետագա պահանջներից, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվել է վերջինիս վճարել 9000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: