Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:
Զրուցակիցները քննարկել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: