ՄԻԵԴ-ը գանգատը ճանաչել է անընդունելի

2018 թվականի ապրիլի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 22329/13) գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը Կոմիտեի կազմով գանգատը ճանաչել է անընդունելի:

Սույն գործով դիմումատուն պնդել է, որ ներպետական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 7-րդ հոդվածով (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա) նախատեսված իր իրավունքը, քանի որ ինքը Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել էր մի արարքի համար, որը խնդրո առարկա  ժամանակահատվածում չէր հանդիսացել հանցագործություն:

Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության դիքորոշումն առ այն, որ ներպետական դատարաններն իրավասու են ողջամիտ սահմաններում մեկնաբանել օրենքը, ինչը տվյալ դեպքում եղել է դիմումատուի համար կանխատեսելի,  Եվրոպական դատարանը վերջինիս գանգատը Կոնվենցիայի  35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ճանաչել է ակնհայտ անհիմն և, ղեկավարվելով Կոնվենցիայի  35-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշել է այն համարել անընդունելի:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: