Նոր համագործակցության մեկնարկը

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի  բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ, Գևորգ Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Շվիտալսկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Ծրագրի նպատակն է ամրապնդել մեր հասարակությունում մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի բռնությունից: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից է, որը ամենաբարձր՝ Սահմանադրական մակարդակով արգելել է խոշտանգումը կամ դրա ցանկացած դրսևորում:  «Խոշտանգման բացարձակ արգելք սահմանված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և մի շարք այլ օրենսդրական ակտերում: Խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում կարևոր նշանակություն են ունեցել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի և Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին» — ասել է Գևորգ Կոստանյանը:(Գ. Կոստանյանի ամբողջական ելույթը հետևյալ հղումով):

Մուտք

Չունե՞ք հաշիվ: