Ակնհայտ ապօրինի, բեմականացված դատավարություն. Եղիշե Կիրակոսյանը՝ առևանգված հայերին դատելու մասին
Հայաստանի ինքնիշխան տարածքից մայիսի 26-ին առևանգած երկու հայ զինծառայողներին՝ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, Ադրբեջանը մեղադրում է սահմանն ապօրինի հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության փորձի, զենք-զինամթերքի մաքսանենգության համար: Սումգայիթում մեկնարկել է նրանց դատավարությունը: Զինծառայողներն առևանգվել էին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր մարտական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի վրա։ Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ […]