Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հանել գանգատը քննվող գործերի ցանկից

2018 թվականի հունվարի 11-ին Եվրոպական դատարանը հրապարակել է «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 46664/10) գանգատի վերաբերյալ որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից:

Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա գանգատ է ներկայացրել կասեցված քաղաքացիական գործի վարույթով դատավարության տևական լինելու և այդ առումով իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության վերաբերյալ, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում իրեն պատկանող նկարներն առգրավելու ու իր գույքային իրավունքների դատական պաշտպանության անարդյունավետության վերաբերյալ:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին դիմումատուն ծանուցել է Եվրոպական դատարանին, որ հրաժարվում է իր ներկայացրած գանգատից, որովհետև իրավական խնդիրն արդեն լուծվել է: Մասնավորապես, գույքի նկատմամբ նշանակված կալանքը հանվել է, ինչն էլ հանգեցրել է կասեցված քաղաքացիական գործով վարույթի վերսկսմանը:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: