Եվրոպայի խորհրդի ծրագիրն արդյունավետ Էր

Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի կազմակերպած «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ավարտական համաժողովը։

Դանիայի կառավարության աջակցությամբ իրականացված Եվրոպայի խորհրդի այդ ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ իրականացմանը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանը՝ ամրապնդելով Վճռաբեկ դատարանի և Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կարողությունները, ինչպես նաև զարգացնելով Արդարադատության ակադեմիայի ուսուցողական կարողությունները։

Այդ ծրագրի աջակցությամբ նաև գործարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչության պաշտոնական կայքը։

Ծրագրի ձեռքբերումների մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Մուտք

Չունե՞ք հաշիվ: