Հատուկ կարևորության գործեր

Նիկոլովան և Վանդովան ընդդեմ Բուլղարիայի

17 Մարտի, 2014
20688/04 Դատարան (Չորրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում (կարգապահական վարույթ, հրապարակային դատաքննություն):

Գանին ընդդեմ Իսպանիայի

19 Փետրվարի, 2013
61800/08 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Գանգատի մնացած մասը ճանաչվել է անընդունելի:Արդարացի դատաքննության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում չի ճանաչվել (հոդված 6՝ քրեական դատավարություն, հոդված 6-ի 1-ին ենթակետ՝ արդարացի դատաքննություն) (հոդված 6՝ արդարացի դատաքննության իրավունք, հոդված 6-ի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննություն):

Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի

02 Հոկտեմբերի, 2012
40094/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (նյութական կողմ՝ խոշտանգում, ընթացակարգային կողմ՝ արդյունավետ քննություն): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 2-րդ կետ՝ անմեղության կանխավարկած): Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 3-րդ հոդվածի զուգակցմամբ (նյութական կողմ՝ խոշտնագում) տեղի չի ունեցել:Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 3-րդ հոդվածի զուգակցմամբ (ընթացակարգային կողմ՝ արդյունավետ քննություն):

Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի

12 Հունիս, 2012
22999/06 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում (փոխհատուցումը սխալ դատապարտման համար):

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի

07 Հուլիսի, 2011
23459/03 Դատարան (Մեծ Պալատ) Վճիռ

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:

Լաութսին և այլոք ընդդեմ Իտալիայի

18 Մարտի, 2011
30814/06 Դատարան (Մեծ Պալատ) Վճիռ

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

Լոյզուն և այլոք ընդդեմ Թուրքիայի

22 Սեպտեմբերի, 2009
16682/90 Դատարան (Չորրորդ բաժանմունք) Վճիռ

Ճանաչվել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության պաշտպանության խախտում, որոշ դիմումատուների մասով՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտում, որոշ դիմումատուների մասով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտում չի ճանաչվել:

Օպուզն ընդդեմ Թուրքիայի

09 Սեպտեմբերի, 2009
33401/02 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածների խախտում: Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 3-րդ հոդվածի զուգակցմամբ:  Կոնվենցիայի  14-րդ հոդվածի խախտում՝ 2-րդ հոդվածի զուգակցմամբ:

Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի

02 Դեկտեմբերի, 2008
31237/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (նյութական կողմ՝ խոշտանգումների արգելք): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (արդար դատաքննության իրավունք): Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում (քրեական գործերով գանգատարկման իրավունք):

Հարությունյանն ընդդեմ Հայաստանի

28 Հունիս, 2007
36549/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: