Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ
Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության պաշտպանության խախտում (թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված, կետ 1՝ գույքից անարգել օգտվելու իրավունք)
Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի
Ճանաչվել է անընդունելի:
Գուլյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում
Գասպարին ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելքի խախտում: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 3՝ նախնական կալանքի ողջամտությունը):
Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելքի խախտում: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 1՝ ազատազրկում. օրինական ձերբակալում կամ կալանք): Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 3՝ նախնական կալանքի ողջամտությունը): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք): Կոնվենցիայի 11-րդ հոդվածի` հավաքների և միավորման ազատության խախտում:
Դադայանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննութուն, դատաքննությանը վկաների ներկայության ապահովում):
Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (Հոդված 3- Արդյունավետ քննություն) (Դատավարական կողմ)
Ասատրյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի զուգակցմամբ (6-րդ հոդված — քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ՝ արդար դատաքննություն), (6-րդ հոդված՝ արդար դատաքննության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննութուն):
Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք):
Բադալյանն ընդդեմ Հայաստանի
Ճանաչվել է անընդունելի: