Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ
Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի
Ոչ նյութական վնասի հատուցում (41-րդ հոդված՝ ոչ նյութական վնասի արդարացի հատուցում):
Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (5-րդ հոդվածի 5-րդ կետ՝ փոխհատուցման իրավունք): Կոնվենցիայի 13-րդ հոդվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում:
Նալբանդյանը և Դանիելյանն ընդդեմ Հայաստանի
Ճանաչվել է անընդունելի:
Սահակյանն ընդդեմ Հայաստանի
Հանվել է քննվող գանգատների ցանկից:
Պապոյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված՝ կատարողական վարույթ. 6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք): Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության պաշտպանության իրավունքի խախտում (թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված, կետ 1՝ գույքից անարգել օգտվելու իրավունք):
Ֆիդանյանն ընդդեմ Հայաստանի

Արզումանյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 3՝ նախնական կալանքի ողջամտությունը):
Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի (արդարացի փոխհատուցում)
Սահմանվել է նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում դատավարական տեսանկյունից
Խլղաթյանն ընդդեմ Հայաստանի
Ճանաչվել է անընդունելի: