ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներկայացնում է Հայաստանի շահերը մի շարք միջպետական վեճերում, որոնց վերաբերյալ նախաձեռնվել են վարույթներ միջազգային տարբեր ատյաններում: Այդ վեճերը վերաբերում են միջազգային իրավունքի տարբեր ասպեկտներին:
Սկսած 2020 թվականից Հայաստանը նախաձեռնել է մի շարք իրավական գործընթացներ, որոնք ուղղված են այլ պետությունների հետ ունեցած միջազգային իրավական վեճերի լուծմանը: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը չորս միջպետական գանգատներ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի և մեկը՝ ընդդեմ Թուրքիայի: Բոլոր գանգատներն առնչվում են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամսիներին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Հայաստանի սուվերեն տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին:
Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներակայացրել է միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտարականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվեցիայի շրջանակներում:
Վերնշյալ երկու դատարաններում էլ Ադրբեջանը ներկայացրել է հայելային գանգատներ:
Բացի վերոնշյալ վեճերից ընթացիկ փուլում են գտնվում երկու միջպետական արբիտրաժային գործընթացներ, որոնք հարուցել է Ադրբեջանը Էներգետիկ խարտիայի պայմանագրի և Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) շրջանակներում: