Օտարերկրյա դատարանների վարույթներում գտնվող գործեր

  1. Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Սույն գործով վեճը ծագել է Հայաստանի Հանրապետության տարածքում (ավտո)ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների առնչությամբ ընկերության և ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված պայմանագրի ներքո: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ դատական վարույթ է նախաձեռնել Մադրիդի թիվ 1 առևտրային դատարանում 2019 թվականի հուլիսի 31-ին:


  1. Սերգեյ Ստասևիչն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Միացյալ Թագավորության Արդարադատության գերագույն դատարանում հարուցված դատական գործի շրջանակներում ներկայում քայլեր են ձեռնարկվում գործն արտադատական ճանապարհով լուծելու և Հովհաննես Այվազովսկու «Մառախուղ» գեղանկարը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Մուտք

Չունե՞ք հաշիվ: