«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց
2019թ. հուլիսի 10-ին Ազգային Ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ առաջին անգամ օրենքի մակարդակով կարգավորվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ոլորտը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր Եվրոպական դատարանում աշխատանքի նոր մեթոդների ներդնմամբ և, որպես հետևանք, ծանրաբեռնվածության աճով, ինչպես նաև Եվրոպական […]