Մարտի 14-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց որոշում Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ
Ս.թ. մարտի 14-ի որոշմամբ Նախարարների կոմիտեն մտահոգությամբ է արձանագրել, որ վճռի ուժի մեջ մտնելուց մինչ օրս որևէ քայլ Ադրբեջանը չի կատարել դիմումատուների իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ և պարտավորեցրել է մի շարք գործողություններ, որոնք Ադրբեջանը պարտավոր է կատարել մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Մասնավորապես Ադրբեջանը պարտավոր է՝ Որպես անհատական միջոցներ՝ ամբողջությամբ վճարել դիմումատուների կրած դատական ծախսերը, նախագահի […]