Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ

Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի

27 Հոկտեմբերի, 2016
27866/10 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ զուգակցմամբ խախտում` արդար դատաքննության իրավունք (6-րդ հոդված` քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ` արդար դատաքննության իրավունք), (6-րդ հոդված` արդար դատաքննության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ` վկաներին հարցաքննելու իրավունք). Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված` քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ` արդար դատաքննության իրավունք):

Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի

27 Հոկտեմբերի, 2016
8001/07 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Գանգատի մնացած մասը ճանաչվել է անընդունելի: Կովենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված՝ քաղաքացիական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ՝ դատարանի մատչելիության իրավունք, արդար դատաքննության իրավունք, զենքերի հավասարության իրավունք, անաչառ դատարանի իրավունք). Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության պաշտպանության իրավունք (թիվ 1 Արձանագրության հոդված 1, կետ 1՝ գույքից զրկում, գույքից անարգել օգտվելու իրավունք: Նյութական վնասի հատուցման հարցի քննությունը հետաձգվել է (հոդված 41` նյութական վնաս, արդարացի հատուցում):Ոչ նյութական վնասի հատուցման հարցի քննությունը հետաձգվել է (հոդված 41՝ ոչ նյութական վնաս, արդարացի հատուցում):

Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի

20 Հոկտեմբերի, 2016
629/11 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 3՝ նախնական կալանքի ողջամտությունը):

Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի

07 Ապրիլի, 2016
18275/08 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտոում (հոդված 6` քաղաքացիական դատավարություն. հոդված 6, կետ 1` արդար դատաքննության իրավունք): Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության իրավունքի պաշտպանության խախտում (թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված, կետ 1՝ գույքից անարգել օգտվելու իրավունք)

Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի

01 Ապրիլի, 2016
62356/09 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտոում (հոդված 6` քաղաքացիական դատավարություն. հոդված 6, կետ 1` դատարանի մատչելիության իրավունք): Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության իրավունքի պաշտպանության խախտում (թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված, կետ 1՝ գույքից անարգել օգտվելու իրավունք): Արդարացի հատուցման հարցի քննությունը հետաձգվել է (հոդված 41` արդարացի հատուցում):

Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի

17 Մարտի, 2016
36894/04; 3521/07 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Նախնական առարկությունները միացվել են գործի ըստ էության քննությանը և մերժվել (հոդված 35, կետ 1՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում. հոդված 35, կետ 3՝ առարկայական ընդդատություն (ratione materiae)): Մնացած մասը ճանաչվել է անընդունելի: Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված խոշտանգման արգելիքի խախտում չի արձանագրվել (հոդված 3՝  նվաստացնող վերաբերմունք. անմարդկային վերաբերմունք) (նյութական կողմ): Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգման արգելիքի խախտում (հոդված 3՝ արդյունավետ քննություն) (ընթացակարգային կողմ): Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 1՝ ազատազրկում. օրինական ձերբակալում կամ կալանք):Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 2՝ ձերբակալման պատճառների և ներկայացված ցանկացած մեղադրանքի մասին անհապաղ տեղեկացվելու իրավունք): Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 3՝ դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ անհապաղ տարվելու իրավունք): Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը բավարարվել է (հոդված 41՝ ոչ նյութական վնաս. արդրացի հատուցում):

Դոմազյանն ընդդեմ Հայաստանի

25 Փետրվարի, 2016
22558/07 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (հոդված 6՝ քաղաքացիական դատավարություն, հոդված 6, կետ 1՝ դատարանի մատչելիություն):

Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 2)

08 Փետրվարի, 2016
24723/05 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտում տեղի չի ունեցել (հոդված 6, կետ 1՝ բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունք):

Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի

21 Հունվարի, 2016
576/06 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության պաշտպանության խախտում (թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված, կետ 1՝ գույքից անարգել օգտվելու իրավունք)

Թովմասյանն ընդդեմ Հայաստանի

21 Հունվարի, 2016
11578/08 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (հոդված 6՝ քաղաքացիական դատավարություն, հոդված 6, կետ 1՝ դատարանի մատչելիություն):

Մուտք

Չունե՞ք հաշիվ: