Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ

Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի (ըստ էության քննություն)

16 Հունիս, 2015
13216/05 Դատարան (Մեծ պալատ) Վճիռ

Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության պաշտպանության, խախտում, 8-րդ հոդվածի` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտում, 13-րդ հոդվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում:

Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի

12 Ապրիլի, 2015
22343/08 Դատարան (Երկրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (հոդված 6՝ քաղաքացիական դատավարություն, հոդված 6, կետ 1՝ արդար դատաքննություն): Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության պաշտպանության իրավունքի խախտում (թիվ 1 Արձանագրություն, հոդված 1, կետ 1՝ գույքից անարգել օգտվելու իրավունք):

Դավթյանն ընդդեմ Հայաստանի

31 Մարտի, 2015
29736/06 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգման արգելքի խախտում (3-րդ հոդված` անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք):

Հայաստանի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի

31 Մարտի, 2015
59109/08 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 11-րդ հոդվածի` հավաքների և միավորման ազատության խախտում (11-րդ հոդվածի 1-ին կետ` խաղաղ հավաքի ազատություն), 13-րդ հոդվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի խախտում:

Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի

31 Մարտի, 2015
9935/06 23339/06 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելքի խախտում (3-րդ հոդված` անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք, նյութական կողմ), Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելքի խախտում չի արձանագրվել (3-րդ հոդված` անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք, նյութական կողմ), Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելքի խախտում (3-րդ հոդված` արդյունավետ քննություն, ընթացակարգային կողմ), Կոնվենցիայի 6-րդ հոդվածը 6-րդ հոդվածի 3-րդ կետի ՛գ՛ ենթակետի հետ զուգակցմամբ խախտում (6-րդ հոդված` քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ` արդար դատաքննություն, 6-րդ հոդվածի 3-րդ կետի ՛գ՛ ենթակետ` իրավական պաշտպանության ապահովում, 6-րդ հոդված` քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ` դատարանի մատչելիություն):

Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի

13 Նոյեմբերի, 2014
43242/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված սեփականության պաշտպանության իրավունքի խախտում (Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին պարբերություն` սեփականությունից զրկում)

Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի

13 Նոյեմբերի, 2014
19940/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության պաշտպանության խախտում (Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերություն` գույքից զրկում):

Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի

13 Նոյեմբերի, 2014
23566/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության պաշտպանության խախտում (Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերություն` գույքից զրկում):

Մելիքսեթյանի գանգատն ընդդեմ Հայաստանի

27 Մայիսի, 2014
24684/11 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Հանվել է քննվող գործերի ցուցակից:

Թարխանյանի գանգատն ընդդեմ Հայաստանի

27 Մայիսի, 2014
51543/09 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Հանվել է քննվող գանգատների ցանկից:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: