Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ

Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի

10 Ապրիլի, 2012
8088/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի հետ համակցությամբ (արդար դատաքննության իրավունք) խախտում չի ճանաչվել (6-րդ հոդված` քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ` արդար դատաքննություն) (6-րդ հոդվածի 3-ին կետի  «գ» ենթակետ` իրավական օգնության ապահովում)): Կոնվենցիայի 6-րդ հոդվածը 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ զուգակցմամբ խախտում` արդար դատաքննության իրավունք (6-րդ հոդված` քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ` արդար դատաքննություն) (6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ` վկաներին հարցաքննություն, 6-րդ հոդված` արդար դատաքննության): Նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է (հոդված 41` պատճառահետևանքային կապ, նյութական վնաս, արդարացի փոխհատուցում), սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում (հոդված 41` ոչ նյութական վնաս, արդարացի փոխհատուցում):

Հակոբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի

10 Ապրիլի, 2012
34320/04 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 11-րդ հոդվածի` հավաքների և միավորման ազատության խախտում (1-ին հոդվածի 1-ին կետ` խաղաղ հավաքի ազատություն), հոդված 5-ի` ազատության և անձնական անձեռնմխելիության խախտում (5-րդ հոդվածի 1-ին կետ`օրանական կերպով ազատությունից զրկելը), հոդված 6-ը հոդված 6-ի 3-րդ կետի ՛բ՛ ենթակետի հետ զուգակցմամբ խախտում (6-րդ հոդված` քաղաքացիական դատավարություն, 6-րդ հոդվածի 1-ին կետ` արդար դատաքննություն) (6-րդ հոդվածի 3-րդ կետի ՛բ՛ ենթակետ` բավարար հնարավորություններ, բավարար ժամանակ), Կոնվենցիային կից Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի` քրեական գործերով գանգատարկման իրավունքի խախտում (Կոնվենցիային կից Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդված` ներպետական իրավունք, աննշան հանցագործություններ, դատապարտման վերանայում, հանցագործություն): Նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է (41-րդ հոդված` նյութական վնաս),սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում (41-րդ հոդված` ոչ նյութական վնաս):

Անտոնյանն ընդդեմ Հայաստանի

10 Հունվարի, 2012
3946/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Նախնական առարկությունները միացվել են գործի ըստ էության քննությանը և մերժվել (35-րդ հոդված, 1-ին կետ` իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը): Գանգատի մյուս` Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված` սեփականության իրավունքի պաշտպանության (Արձանագրություն 1, հոդված 1, §1), մասը մերժվել է, ոչ նյութական վնասի չափը` սահմանվել:

Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի

10 Հունվարի, 2012
37819/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի` մտքի, խղճի և կրոնի ազատության խախտում (9-րդ հոդվածի 1-ին կետ` կրոնի կամ համոզմուքի արտահայտում): Սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի

10 Հունվարի, 2012
37819/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի` մտքի, խղճի և կրոնի ազատության խախտում (9-րդ հոդվածի 1-ին կետ` կրոնի կամ համոզմուքի արտահայտում): Սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Պողոսյանն ընդդեմ Հայաստանի

20 Դեկտեմբերի, 2011
44068/07 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի խախտում: Սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Չիրագովի և այլոց գանգատն ընդդեմ Հայաստանի

14 Դեկտեմբերի, 2011
Admissible. Դատարան (Մեծ պալատ) Վճիռ

Ճանաչվել է ընդունելի:

Խաչատրյանի գանգատն ընդդեմ Հայաստանի (թիվ 1)

06 Դեկտեմբերի, 2011
13234/09 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Մասնակի անընդունելի:

Գասպարու գանգատն ընդդեմ Հայաստանի

22 Նոյեմբերի, 2011
44769/08 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է մասնակի անընդունելի:

Մինասյանի գանգատն ընդդեմ Հայաստանի

22 Նոյեմբերի, 2011
44837/08 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Մասնակի անընդունելի:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: