Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ

Կարապետյանն ընդդեմ Հայաստանի

27 Հոկտեմբերի, 2009
22387/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգման արգելքի խախտում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի և Կոնվենցիային կից Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի` քրեական գործերով գանգատարկման իրավունքի խախտում:

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի

27 Հոկտեմբերի, 2009
23459/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում չի ճանաչվել:

Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (գործի ըստ էության քննություն)

23 Հունիս, 2009
27651/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Գասպարյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 2)

16 Հունիս, 2009
22571/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի`արդար դատաքննության իրավունքի խախտում, Կոնվենցիային կից Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի` քրեական գործերով գանգատարկման իրավունքի խախտում:

Արտաշես Դավթյանի գանգատն ընդդեմ Հայաստանի

26 Մայիսի, 2009
29736/06 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է մասնակի անընդունելի:

Գերագույն խորհուրդ պատմգամավորական ակումբի գանգատն ընդդեմ Հայաստանի

14 Ապրիլի, 2009
11721/04 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է անընդունելի:

Բորիսենկոյի և Երևանյան բազալտ ՍՊԸ-ի գանգատն ընդդեմ Հայաստանի

14 Ապրիլի, 2009
18297/08 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է անընդունելի:

Հակոբյանի և Ամիրխանյանի գանգատնն ընդդեմ Հայաստանի

03 Մարտի, 2009
14156/07 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է մասնակի անընդունելի:

Գրիգորյանի և այլոց գանգատն ընդդեմ Հայաստանի

03 Մարտի, 2009
40864/06 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է մասնակի անընդունելի:

Սափեյանն ընդդեմ Հայաստանի

13 Հունվարի, 2009
35738/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Նախնական առարկությունը մերժվել է (35-րդ հոդվածի 1-ին կետ` 6 ամսյա ժամկետ), մնացած մասը` ճանաչվել անընդունելի: Կոնվենցիայի 11-րդ հոդվածի` հավաքների և միավորման ազատություն, խախտում (11-րդ հոդվածի 1-ին կետ` խաղաղ հավաքների ազատություն): Սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: