Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկա գտնվեցին ՄԻԵԴ դատական ակտերի որոնման համակարգի հայերեն տարբերակի շնորհանդեսին և հանդիպեցին Նախարարների կոմիտեի նախագահին
Սույն թվականի մայիսի 12-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի որոնողական համակարգի (HUDOC) հայերեն տարբերակի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Եվրոպական դատարանի գրասենյակի ներկայացուցիչներ, Եվրոպական դատարանում ՀՀ դատավորը, Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման համար ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, Միջազգային […]