Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ

Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի

02 Դեկտեմբերի, 2008
31237/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (նյութական կողմ՝ խոշտանգումների արգելք): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (արդար դատաքննության իրավունք): Կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում (քրեական գործերով գանգատարկման իրավունք):

Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի

02 Դեկտեմբերի, 2008
22390/05 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում, Կոնվենցիային կից Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում: Սահմանվել է ոչ նյութական վնաասի փոխհատուցում:

Յակովլեվի գանգատն ընդդեմ Հայաստանի

14 Հոկտեմբերի, 2008
33264/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Հանվել է քննվող գանգատների ցուցակից:

Նոյան Տապան ՍՊԸ-ի գանգատն ընդդեմ Հայաստանի

07 Հոկտեմբերի, 2008
37784/02 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է անընդունելի:

Աշուղյանն ընդդեմ Հայաստանի

17 Հուլիսի, 2008
33268/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Ճանաչվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րս կետի «բ»ենթակետի, Կոնվենցիային կից Թիվ 7 Արձանագրության 11-րդ հոդվածի խախտում: Գանգատի մնացած մասը ճանաչվել է անընդունելի:

Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի

17 Հունիս, 2008
32283/04 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, գանգատի մնացած մասը ճանաչվել է անընդունելի: Սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Սարուխանյանն ընդդեմ Հայաստանի

27 Մայիսի, 2008
38978/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Նախնական առարկությունները մերժվել են (իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում), մասնակի ընդունելի, Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում: Նյութական վնասի փոխատուցման պահանջը մերժվել է: Սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մելտեքս ՍՊԸ-ի գանգատն ընդդեմ Հայաստանի (թիվ 1)

27 Մայիսի, 2008
37780/02 Դատարան (Երրորդ բաժանմունք) Որոշում

Ճանաչվել է անընդունելի:

Պայքար և հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի

20 Դեկտեմբերի, 2007
21638/03 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի V-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է, սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում: Ծախսերի և ծախքերի (ներպետական դատավարություն) պահանջը մերժվել է:

Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի

06 Դեկտեմբերի, 2007
11724/04 13350/04 Դատարան (Երրորդ բաժանմունք) Վճիռ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, գանգատի մնացած մասը ճանաչվել է անընդունելի: Ծախսերի և ծախքերի (ներպետական դատավարություն) պահանջը մերժվել է:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: