ՄԻԵԴ-ը հրապարակել է 6 նոր վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի փետրվարի 14-ին հրապարակել է «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 54769/10), «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 6818/10), «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 5444/10), «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 4178/10), «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 65124/09) և «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 4413/10) վճիռները, որոնցով արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում: Սույն գործերով դիմումատուները Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներ են: Նրանք այս […]